211652_close_icon
views-count1171 դիտում article-date 16:31 14-03-2023

Վրաստանում ռուսամետ խմբավորումների անդամները խորհրդարանի շենքի վրայից պոկել են ԵՄ դրոշը

Վրաստանում ռուսամետ ծայրահեղական խմբավորումների անդամները Թբիլիսիում խորհրդարանի շենքի վրայից պոկել են Եվրամիության դրոշը։

Ծայրահեղականները ցանկացել են այրել ԵՄ դրոշը, բայց ոստիկանությունը թույլ չի տվել։ Իրավապահները ձերբակալել են ռուսամետ ծայրահեղական «Ալտ-Ինֆո» խմբավորման ղեկավարներից Զուրաբ Մախարաձեին։ Գրում են վրացական ԶԼՄ-ները։

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսամետ խմբավորումները խորհրդարանի մոտ իջեցնում են ԵՄ դրոշը։ Նրանք դա արեցին 2021 թվականի հուլիսի 5-6-ի ցույցերի ժամանակ՝ 2 անգամ ցած քաշելով խորհրդարանի դիմաց բարձրացված ԵՄ դրոշը։

Ըստ տեղեկությունների՝ «Ալտ-Ինֆո»-ն ֆինանսավորվում է Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր