211652_close_icon
views-count167975 դիտում article-date 14:16 24-01-2020

Տարօրինակ գողություն Երևանում. Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը մեքենայի վրայից պոկել ու գողացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Տեղում աշխատել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատռաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր