583 դիտում
17:52 15-03-2023
Վրաստանի ընդդիմությունը նոր հակակառավարական ցույցեր է պլանավորում
Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ Միացյալ ազգային շարժումը պլանավորում է ապրիլի 9-ին նոր բողոքի ցույց կազմակերպել Թբիլիսիում։ Կուսակցության առաջնորդ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ իշխանություններին ժամանակ է տրվել կատարելու հանրության պահանջը՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացման հարցով։ Հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
«Ռուսական օրենքի ընդունումից, [բողոքի ցույցերը] կոշտ ցրելուց հետո, երբ վրաց ժողովուրդը հաղթեց ռուսաստանցի օլիգարխին և փշրեց նրա անպարտելիության մասին առասպելը, «Ռուսական երազանքի» անդամներն իրար հերթ չտալով սկսեցին հայտնվել եթերում։ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդարանի պատգամավորներին հայհոյելով ըստ էության Կրեմլին հասկացրել է, որ տակտիկապես նահանջ են արել և առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունեցել, և որ չեն պատրաստվում կատարել հանձնարարականները», - պնդել է ընդդիմադիր առաջնորդը։
Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն օրերից մեկն է։ 1989 թվականի այդ օրը խորհրդային բանակի ուժերը Թբիլիսիի կենտրոնում ցրել են ազգային ազատագրական շարժման կողմնակիցների խաղաղ ցույցը՝ ցուցարարների դեմ կիրառելով թունավոր գազ, հրազեն և այլ միջոցներ։ Այդ իրադարձությունների ժամանակ սպանվել է առնվազն 21 ցուցարար, այդ թվում՝ դեռահասներ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Նմանատիպ նյութեր
1847 դիտում
15:52 25-03-2015
Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են
4702 դիտում
13:59 26-03-2017
Ռուսաստանի 63 քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվում
9686 դիտում
23:57 03-07-2017
Հուլիսի 4-ին սպասվում են հակակառավարական ցույցեր Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
613 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
718 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
976 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով