211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:26 15-03-2023

ԻՔՄ առաջարկով պարզեցվել է երթևեկության կանոնների խախտումների արձանագրման կարգը

«Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պարզեցվել է Road Control հավելվածի միջոցով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման կարգը:

Մասնավորապես, փոփոխություն է կատարվել 2020 թ․ հունիս 11-ի N 970-Ն որոշման մեջ, ինչը նշանակում է, որ այլևս ցանկացած անձ իր սմարթֆոնով կարող է արձանագրել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտումը և հավելվածի միջոցով ուղարկել լուսանկարը կամ տեսանյութը պատկան մարմիններին:

Ինչպես նաև սույն հավելվածը հնարավորություն է տալիս հետևել ուղարկված ենթադրյալ խախտման ընթացքին և դրա հիման վրա կայացված որոշումներին։ Այս հավելվածի օգնությամբ արդեն իսկ կայացվել են վարչական տույժերի մասին 8 հազարից ավելի որոշումներ։

Իրազեկ քաղաքացիների միավորում

Նմանատիպ նյութեր