211652_close_icon
views-count1423 դիտում article-date 10:15 16-03-2023

Այսօր ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի» 102-ամյակն է

102 տարի առաջ այս օրը՝ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին «Բարեկամության և եղբայրության մասին պայմանագիրը»։ Դրանից հետո Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ վերջնագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ 

Պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային է նվիրել Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը, պատմական Արարատ սարը։ 

Պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային տրամադրել է նաև 10 միլիոն ռուբլի՝ ոսկով գումար, զենք-զինամթերք, հանդերձանք։

2021 թվականին ՌԴ-ն և Թուրքիան բարձր հանդիպումներով նշել են Մոսկվայի Մարտի 16-ի Եղբայրության պայմանագրի 100-ամյակը և վերահաստատել, որ այն ուժի մեջ է։

Նմանատիպ նյութեր