211652_close_icon
views-count850 դիտում article-date 17:11 16-03-2023

ԱՄՀ-ն առաջիկա օրերին կհաստատի Ուկրաինայի համար 15,6 մլրդ դոլարի վարկային ծրագիրը. FT

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարությունն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինայի համար վարկային ծրագրի հաստատման մասին: Երկրին ֆինանսական օգնության չափը կկազմի 15,6 մլրդ դոլար, հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

Ֆինանսական օգնության ծրագիրը կտեւի չորս տարի։ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններն անցկացվել են Վարշավայում մարտի 8-15-ը։ Վարկային ծրագիրը պետք է օգնի Կիեւին փոխհատուցել բյուջետային ֆինանսավորման «հսկայական» դեֆիցիտը Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտության պատճառով, ասվում է հոդվածում: 

«ԱՄՀ-ն ավարտում է Ուկրաինային 15,6 մլրդ դոլարի վարկավորման քառամյա ծրագիրը։ ԱՄՀ-ի նոր ծրագիրը վճռորոշ նշանակություն ունի՝ արտասահմանյան այլ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բազմամիլիարդանոց ֆինանսավորման հետ մեկտեղ, որպեսզի օգնի Ուկրաինային հաղթահարել բյուջետային ֆինանսավորման հսկայական դեֆիցիտը»,- ասվում է հոդվածում։ 

Նմանատիպ նյութեր