Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ
Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում գումարված ՖԻՖԱ-ի համագումարում շվեյցարացի Ջաննի Ինֆանտինոն վերընտրվել է կառույցի նախագահի պաշտոնում:
Նա միակ թեկնածուն էր, քվեարկություն որպես այդպիսին տեղի չի ունեցել, և Ինֆանտինոն, համաձայն ՖԻՖԱ-ի կանոնակարգի, կոնսենսուսով հաստատվել է այդ պաշտոնում:
Ծագումով իտալացի Շվեյցարիայի քաղաքացի Ինֆանտինոն այս տարվա մարտի 23-ին կդառնա 53 տարեկան: Նա 2016 թվականի փետրվարից է ղեկավարում ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությունը: Ինֆանտինոն այդ պաշտոնում փոխարինել է իր հայրենակից Զեպ Բլատերին, ով հեռացել է բազմաթիվ սկանդալային պատմություններից հետո:
2000-2016 թվականներին Ինֆանտինոն զբաղեցրել է ֆուտբոլի համաեվրոպական կառույցի՝ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: