211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:03 17-03-2023

Ռուսաստանում փլուզված են ժողովրդավարական մեխանիզմները, և ճնշվում են մարդկանց իրավունքները․ «Ամերիկայի ձայն»

Հասարակության մեջ, որտեղ փլուզված են նորմալ ժողովրդավարական մեխանիզմները, և ճնշվում են արդար կերպով բողոքելու մարդկանց իրավունքները, նրանց մնում է միայն նամակ հղել ռուսաց թագավորին, ասում են վերլուծաբանները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմին ուղղակի դիմելու ռուսական ավանդույթը, երբ շրջանցում են տեղական մարմինները, դատարանները եւ լրատվամիջոցները, բխում է ռուսական կայսրության հին ավանդույթներից, երբ նամակ էին գրում ռուսաց թագավորին:

Իրականում սա շատ հին ավանդույթ է, որը շարունակվում է ցարերի կառավարման արդեն մի քանի հարյուր տարիների ընթացքում, երբ ռուս հպատակները նամակներ էին գրում ցարերին կամ անձամբ կապվում նրանց հետ՝ լուծելու իրենց երբեմն բավականին մանր դժգոհությունները և վեճերը: Նույն պրակտիկան կար Ստալինի օրոք,- նշում են վերլուածաբանները:

Այստեղ ամենակարող են համարում նրան, ով իր իշխանության օրոք գործած բռնությունների միջոցով իրեն ներկայացնում է որպես ամենակարող եւ անպարտելի: «Եթե ուզում եք արդյունքի հասնել, ապա պետք է այդ մասին տեղյակ պահեք Պուտինին, և նա ամեն ինչ կուղղի»,- այս տեսակետին են Ռուսաստանում շատերը, ասում են փորձագետները, ինչը, ասում են նրանք, արմատավորված է դարերով:

Ուկրաինայի դեմ պատերազմը սկսվելուց հետո փոխվել են իշխանություններին ուղղված դիմումների թեմաները, նշում են փորձագետները: ‘’Մոբիլիզացիան’’, ասում են նրանք, ‘’ կտրուկ փոխեց պատերազմի ներքին ընկալումը, ռուսների համար վերացականությունից այն վերածելով մի բանի, որն իսկապես ազդում է մարդկանց առօրյա կյանքի վրա’’:

Այսպիսով, տնտեսական թեմաներով բողոքների միանվագ աճ տեղի է ունեցել ներխուժման սկզբին՝ 2022 թվականի մարտին (ավելի քան 12 հազար դիմում), ինչը պայմանավորված էր արևմտյան պատժամիջոցների արագ ներդրմամբ։ Այնուհետև այս թեմայի վերաբերյալ դիմումները արագորեն մարեցին, իջնելով մինչեւ 291-ի:

Քաղաքական հարցերի վերաբերյալ կոչերը ներխուժման առաջին ամիսներին սովորականից ավելի հաճախակի դարձան:

Ավելի ուշադիր նայելով ռազմական հարցերի վերաբերյալ դիմումներին՝ վերլուծաբանները գալիս են այն տխուր եզրակացության, որ ռուսներին ամենաքիչը հետաքրքրում են ռազմագերիների խնդիրները, իսկ ամենաշատը՝ մոբիլիզացիայի և հարակից իրավական հարցերը:

Ռազմական տեխնիկայի, զինամթերքի, պատրաստության և զինված ուժերի կառավարման հետ կապված խնդիրները սկսեցին անհանգստացնել ռուսներին միայն այն ժամանակ, երբ Պուտինը հրամայեց սկսել մոբիլիզացիա:

Պետդումայի աշխատանքի վերաբերյալ բողոքներ գրեթե երբեք չեն ստացվում նախագահի աշխատակազմում։ Նույնը չի կարելի ասել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների մասին։

Փորձելով ներկայացնել Պուտինին նամակ գրողների ընդհանրական կերպարը, փորձագետներն ասում են, թե սա մարդկային մի զանգված է, որոնք անպայմանորեն չեն կարծում, որ Պուտինը Ռուսաստանի օրինական կառավարիչն է։ «Պուտինը Ռուսաստանի լեգիտիմ առաջնորդը չէ, բայց այս պահին նա է երկրի փաստացի ղեկավարը: Ես խնդիր ունեմ, և ուզում եմ, որ նա լուծի այդ խնդիրը», ըստ վերլուածաբանների, ասում են ռուսները:

Եվ Պուտինի եռանդուն կողմնակիցներից նրանք տարբերվում են միայն նրանով, որ արդեն մի քանի դար փայփայում են հույսեր, որ կստանան պատասխան ռուսաց թագավորից:

Նմանատիպ նյութեր