211652_close_icon
views-count1084 դիտում article-date 18:23 17-03-2023

Բախմուտում պետք է պայքարենք այնքան, որքան ֆիզիկապես կարող ենք. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են մարտերը Բախմուտում, քանի որ քաղաքի կորուստը կվտանգի Կիևի կողմից վերահսկվող մյուս բնակավայրերը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան՝ նշելով Բախմուտի կորստի դեպքում սպառնացող հետևանքները:

«Ուստի... Բախմուտում պետք է պայքարենք այնքան, որքան ֆիզիկապես կարող ենք»,- ասել է ուկրաինացի նախարարը։

Բախմուտում իրավիճակը, ըստ նրա, մնում է էմոցիոնալ առումով շատ ծանր՝ Ուկրաինայի զինված ուժերի կրած կորուստների պատճառով։

Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբում քննարկել է իրավիճակը Բախմուտում, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են:

«Շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել՝ Բախմուտ քաղաքի պաշտպանությունը շարունակվում է»,- ասված է երկրի ղեկավարի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր