211652_close_icon
views-count28913 դիտում article-date 17:28 19-03-2023

Վրաերթ Երևանում․ 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ն․ Աբրոյանը Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Գ․ Գրիգորյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանզատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Նարեկ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Ղալեչյանը։ 

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գալստյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր