19079 դիտում
12:38 20-03-2023
Խոշոր ավտովթար` Երևանում. Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել մայթին. կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Արման Եղիազարյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի «Վեսթ Թաուն» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանենքերում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Եղիազարյան ու նրա ուղևորներ Երևանի բնակիչ 37-ամյա Մարզպետ Եղիազարյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արտակ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, դասակի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արամ Ազատյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էՔննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+