211652_close_icon
views-count29622 դիտում article-date 19:47 20-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը․ պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՓԾ հոգեբանը։

Այս պահին տարածքը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամնատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ անցել են ուժեղացված ծառայության, իսկ տարածքը նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը սահմանազատել են։

Տեղում է նաև բժիշկների հերթապահ խումբը։

Քաղաքացին պահանջում է՝ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Այս պահին բանակցությունները նրա հետ փրկարարները, ոստիկանները ու պարեկները շարունակում են։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր