211652_close_icon
views-count937 դիտում article-date 17:05 22-03-2023

Թուրքիայի ընդդիմությունն առաջադրել է նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուին

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» պաշտոնապես միասնական թեկնածու է առաջադրվել  Քեմալ Քիլիչդարօղլուն, համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ներկայացվել է երկրի բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK):

Հայտարարությունը փոխանցել են Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) խմբի փոխնախագահները եւ ընդդիմադիր դաշինքի կուսակցությունների ներկայացուցիչները։

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ավելի վաղ միաձայն կողմ էր քվեարկել մայիսի 14-ը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման օր հաստատելու օգտին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նշանակված է մայիսի 28-ին։

Նմանատիպ նյութեր