Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդները չեն ժամանի Երևան
Ծանրամարտի Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը չեն մասնակցի ապրիլի 15-23-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին ռուսական պետական tass.ru-ին հայտնել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF)։
Առաջնության մասնակիցների նախնական հայտացուցակում ընդգրկվել էին Ռուսաստանի 38 և Բելառուսի 27 ծանրորդներ (կին, տղամարդ)։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2022թ․ մարտին անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է։