211652_close_icon
views-count1225 դիտում article-date 18:58 23-03-2023

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին

Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպության կողմից։

Հիմնադրամից հայտնում են, որ բոլոր կապալառուներն էլ այս պահին իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ։ 11,8կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 9.6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։

Զուգահեռաբար կատարվում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր