61994 դիտում
18:45 23-03-2023
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրիում Mitsubishi-ն ընկել ու հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. մահացածին ու 3 վիրավորներին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Մեղրու բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+