8845 դիտում
18:48 23-03-2023
Առաջարկություն եմ ներկայացրել համայնքի ղեկավարին զերծ մնալ Ճերմակ հիվանդանոցի հուշարձան շենքը օտարելուց․ Կարեն Մալխասյան
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջարկություն եմ ներկայացրել համայնքի ղեկավարին զերծ մնալ Ճերմակ հիվանդանոցի հուշարձան շենքը օտարելուց։
Հաշվի առնելով Գյումրու բնակիչների արձագանքները և հետաքրքրվածությունը Ճերմակ հիվանդանոցի հուշարձան շենքի ճակատագրի հետ կապված և ավագանու լիազորությունները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով, մեր թիմը մասնագիտական քննարկում և վերլուծություն է կատարել, որի արդյունքում մեզ մոտ ամրապնդվել է կարծիքը, որ հուշարձան շենքի օտարման մասին ավագանու որոշման և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի միջև առկա է ակնհայտ հակասություններ։
Վերլուծությունից հետևում է, որ
1․ վիճահարույց է տեղական նշանակության հուշարձան շենքի օտարման մասին ավագանու որոշումն առնվազն հողամասի մասով։ Բացի այդ՝ որոշման մեջ նշված չէ օտարման նպատակը, ապագա սեփականատիրոջ նկատմամբ կիրառվելիք սահմանափակումներն ու պարտավորությունների ծավալը, այդ թվում՝ հուշարձանը վերականգնելու, պահպանելու, ներդրումներ կատարելու և այդ մասով համապատասխան պայմանագիր կնքելու ու դրա էական պայմանները սահմանելու մասով․
2․ վիճահարույց է հուշարձանի օտարման հիմնավորումներն ու նպատակը, առանց դրա օտարման՝ համայնքի կողմից սահմանաված կարգով դրա ամրակայման, նորոգման, վերակագնման և տարածքի բարեկարգման աշխատանքները չկազմակերպելու հնարավորությունը բացառելու հանգամանքը․ Պահպանված չէ օրենքով սահմանված՝ հուշարձանի օտարման ընթացակարգը/հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին, որը չի իրականացվել, ինչը հաստատվում է լիազոր մարմնի մեզ ուղարկված պատասխան գրությամբ/․
3․ Մեր տեղեկատվությամբ՝ հուշարձան շենքը ներառված չի եղել Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագրում։ Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մենք դիմել ենք լիազոր մարմնին և ըստ այդմ առաջարկություն է ներկայացվել համայնքի ղեկավարին զերծ մնալ հուշարձան շենքը օտարելուց, մինչև լիազոր մարմնից վիճահարույց հարցերի վերաբերյալ վերջնական դիրքորոշում ստանալը»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր