38874 դիտում
17:10 26-03-2023
Քեզ բացակա չենք դնի՝ լեգենդ դարձած հերոս, մեր թաղի պարծանք Գևորգ Ներսեսյան․ Դու հիմա փափուկ ամպերի գրկում սավառնող լույս ես․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 13 շենքում է բնակվել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած հերոս Գևորգ Ներսեսյանը։
Հիմա արդեն՝ հերոսի տան մի անկյուն վերածվել է թանգարանի։ Գրեթե ամեն օր հերոսի տուն են այցելում նրա ընկերները, այդ թվում՝ հասակակից, զինվորականներ, հերոսածին մայրեր, լեգենդ դարձած հերոսների հայրեր, եղբայրներ, քույրեր, անգամ՝ հերոսին չճանաչողներ, ովքեր ծաղիկներ են խոնարհում հերոսին նվիրված անկյունում։
Լեգենդ դարձած հերոսի աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իր նման բազմաթիվ առյուծ ու արծիվ, հայրենիքի համար կյանքը չխնայած, լեգենդ դարձած հերոսների կողքին։ Իզուր չէ, որ երբ նրա շիրիմին են այցելում, ծաղիկներ խոնարհում ու կատարում խնկարկում, շատերն ասում են․ «Գևորգը փափուկ ամպերի գրկում սավառնող լույս է։ Ու հիմա նա կա և մեզ պաշտպանում է երկնքից»։
Այս տարի մարտի 10-ին Երևանի դրամատիկական թատրոնի դահլիճում պետական պարգևների արժանացան 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած մի խումբ հերոսներ։ Այդ հերոսների մեջ էր նաև 20-ամյա Գևորգ Սիմոնի Ներսեսյանը։ Պետական պարգևը ստացավ հերոսի հայրը։
Այսօր մարտի 26-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում, Գևորգին ճանաչողներն ասում էին․ «Բառերով չես կարող նկարագրել նրան։ Բառերն անզոր են։ Գևորգն ու նրա նման հերոսները մեզ համար՝ չեն մահացել։ Եթե մենք այսօր ապրում ենք՝ հենց առաջին հերթին էդ հերոս տղերքի շնորհիվ է։ Նրանք հանուն Հայաստանի, հանուն Արցախի նվիրաբերեցին Աստծո կողմից տրված ամենաթանկ բանը՝ կյանքը։ Իզուր չէ, որ ասվում է՝ «Կյանքս կյանքիդ համար»։ Ու հիմա, ճիշտ է՝ մեր թաղի պարծանքը, մեր թաղի ամենաշատ սիրված ջահելներից մեկը մեզ հետ չէ, բայց մենք միևնույն է՝ պարտավոր ենք ամեն օր հիշել ոչ միայն Գևորգին, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար նահատակված, լեգենդ դարձած Արցախյան բոլոր պատերազմների հերոսներին։
Ուրախ ենք, որ առաջիկայում մեր բակում նույնպես կտեղադրվի հերոսի հիշատակին նվիրված խաչքար։ Ու այն մեզ համար կդառնա ուխատեղի։ Ու ի լուր աշխարհի կասենք՝ «Քեզ բացակա չենք դնի, մեր թաղի պարծանք»»։
Երբ ասում ենք անվախ ու «Դուխով Զինվոր» աչքներիս առաջ են գալիս այն հզոր տղանները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի, ընտանիքի ու ընկերների։ Նրանց Լուսապայծառ հրեշտակների շարքին է դասվում «Ուժեղ Գև»-ը։
Ներսեսյան Գևորգ Սիմոնի։
Ծնվել է քաղաք Երևանում` 2002 թ֊ի նոյեմբերի 8֊ին։
Կրթություն ստացել է N 66 հիմնական դպրոցում, այնուհետև N 46 ավագ դպրոցում։
Վաղ հասակից զբաղբել է ձյուդոյով` ունենալով մեծ հաջողություններ։
Կյանքով լի, ընկերասեր ու նպատակասլաց «Ուժեղ Գև»-ը միշտ ամեն ինչում առաջինն էր, ինչպես կռվի դաշտում՝ բոլորին փրկելու առաջին քայլ ձեռնարկողը։
2021 թ֊ին ընդունվել է Եվրոպական համալսարանի կառավարում ֆակուլտետ, սույն թվականին` զորակոչվել բանակ։ Եղել է Սիսիանում։
Բոլորիս հայտնի՝ «Սիսյանի Գև»-ը, հետո` Կապանում, այնուհետև ծառայության անցել Ջերմուկում։
Երազում էր խաղաղություն լինի, որ ծառայությունից շուտ վերադառնար տուն, լիներ փոքրիկ եղբոր` Նարեկի կողքին։
Տեսներ մոր ճանապարհին անդադար սպասող աչքերն ու հոր հպարտ հայացքը, չէ որ Հայոց Բանակում ուներ ոչ թե մեկ, այլ 2 զինվոր։
20֊ամյակը դեռ չբոլորած Գևը Սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ընկավ` կրակն իր վրա վերցնելով, փրկելով հարազատ եղբոր` Տիգրանի և ծառակից ընկերների կյանքը։
Հարազատ եղբոր ու ընկերների կյանքն ավելի գերադասեց, սեփական կյանքն ու երազանքները դնելով զոհասեղանին:
Հավե՜րժ մնաց տուն տանող ճանապարհին, մեր բոլոր ժամանակների հերոս՝ Գևը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին