211652_close_icon
views-count42834 դիտում article-date 09:48 28-03-2023

Արտակարգ դեպք Դիլիջանի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում․ եթե ոստիկաններն ու պարեկները օպերատիվ չգործեին, այնտեղ գտնվող բոլոր ավտոմեքենաները վերածվելու էին մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փարկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում կայանված ավտոմեքենաներից մեկում կրակի բռնկմամբ ծուխ է նկատվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվերեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոտիկանության Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը մարել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի գումարտակի պարեկները։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

 Պարզվել է, որ նշված ավտոմեքենան մարտի 22-ին Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել են «Դիլիջան 3» տեղամասում ծառայություն կատարելու ժամանակ՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, ապօրինի վառելանյութ տեղափոխելու կասկածանքով՝ ստուգման են ենթարկել Mercedes մակնիշի ավտոմեքենան։ 

Ավտոմեքենայում հայտնաբերվել էր շուջ 43 պարկ փայտածուխ։ Սակայն ավտոմեքենան վարած Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Մ․-ն հայտնել էր, որ նշված փայտածուխը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղից։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր