37797 դիտում
11:24 28-03-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Suzuki-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ճանապարհից դուրս՝ խոտածածկի վրա․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Suzuki SX4 ավտոմեքենան Գյուրջյան փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ Արմենակյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհամերձ խոտածածկի վրա, ու կա վտանգ, որ հնարավոր է՝ շուռ գա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Ելնելով քաղաքացիների ու վարորդների անվտանգությունից, նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և տեղում ուժեղացված ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։
Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպաններով ուղղել են ավտոմեքենան, մինչև կժամանի քարշակը, որպեսզի այն տեղափոխի անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+