829 դիտում
12:53 28-03-2023
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ Չինաստանին «զարգացող երկրի» կարգավիճակից զրկելու միջոցներ ձեռնարկելու մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրինագիծ, որը երկրի իշխանություններին հանձնարարում է հասնել այն բանին, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում զրկվի «զարգացող երկրի» կարգավիճակից: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
Օրինագծին կողմ է քվեարկել 415 կոնգրեսական: Այն ԱՄՆ պետքարտուղարին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Չինաստանի կարգավիճակը «զարգացող երկրից» փոխվի «միջինից բարձր եկամուտ ունեցող, բարձր եկամուտ ունեցող կամ զարգացած երկրի» այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են հանդիսանում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը:
Բացի այդ, օրինագիծը պետքարտուղարին հանձնարարում է աշխատել այն ուղղությամբ, որ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տվյալ կազմակերպության ներսում չստանա արտոնյալ վերաբերմունք կամ օգնություն՝ զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»:
The Hill-ը, վկայակոչելով նախաձեռնության հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Յանգ Քիմի խոսքերը, նշում է, որ Չինաստանն աշխարհի երկրորդ խոշոր տնտեսություն ունեցող երկիրն է, որին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 18,6 %-ը:
Չնայած տնտեսությամբ Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, սակայն մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, այն համարվում է զարգացող երկիր: Ըստ ԱՄՆ օրենսդիրների՝ այս կարգավիճակը կարող է երկրներին թույլ տալ հատուկ արտոնություններ ստանալ որոշ պայմանագրերում կամ կազմակերպություններում:

Նմանատիպ նյութեր
5003 դիտում
14:15 28-06-2018
ՓՄՁ-ն ունի պաշտպանության կարիք․ կառավարությունը արդյունավետ միջոցներ է ձեռնարկելու. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1012 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1027 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
922 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել