784 դիտում
12:48 29-03-2023
Ֆրանսիայի Ազգային ժողովը Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ քվեարկել են Հոլոդոմորը ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու բանաձեւի օգտին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կայքում։ Որոշմանը կողմ է քվեարկել 168 օրենսդիր, դեմ՝ միայն երկուսը։
Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, արհեստական պատճառներով առաջացած սովը, որը բռնկվել էր 1930-ականների սկզբին ԽՍՀՄ մի շարք գյուղատնտեսական շրջաններում, Ուկրաինայում առանձնահատուկ մասշտաբներ ուներ։
«Շնորհակալ եմ Ֆրանսիայի ծանրակշիռ ներդրման համար տոտալիտար Ռուսաստանի անցյալի եւ ներկա հանցագործությունների բացահայտման, ճշմարտության, արդարության եւ, հետեւաբար, պատասխանատվության հաստատման գործում: Շնորհակալություն, Ֆրանսիա»,-Twitter-ի իր էջում ֆրանսերենով եւ անգլերենով Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ին, Բունդեսթագը Հոլոդոմորը ճանաչել էր ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ 2022 թվականի դեկտեմբերի 15-ին նմանատիպ բանաձեւ է ընդունել նաեւ Եվրախորհրդարանը։
Հոլոդոմորը խոշոր վիճելի թեմա է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Մոսկվան մերժում է Կիեւի այն տեսակետը, ըստ որի՝ Իոսիֆ Ստալինի կառավարման տարիներին ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության բռնի կոլեկտիվացման հետեւանքով առաջացած զանգվածային սովի զոհերը եղել են միայն ուկրաինացիները, եւ հայտարարում է, որ սովից տուժել են նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ:

Նմանատիպ նյութեր
2081 դիտում
21:46 30-03-2019
ԱՄՆ Լուիզիանայի նահանգը ևս ճանաչել է Հոլոդոմորը
1153 դիտում
13:48 22-11-2024
Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել Հոլոդոմորը
Այս բաժնից
1225 դիտում
22:24 15-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
952 դիտում
22:01 15-01-2025
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան
1039 դիտում
20:32 15-01-2025
Հութիները հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա հարձակում գործելու մասին