211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:25 29-03-2023

Մոտ 50 երկիր ուկրաինական հակամարտությանը մասնակցում է Կիևի կողմից. Պատրուշև

«Ռամշտայն» կոալիցիայի մաս կազմող շուրջ 50 երկրներ Կիևի կողմից մասնակցում են ուկրաինա-ռուսական պատերազմին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

«ՆԱՏՕ-ի պետությունների տարածքում ակտիվորեն ուսուցանվում են ուկրաինացի զինծառայողներ։ Շուրջ 50 երկրներ, որոնք մտնում են այսպես կոչված «Ռամշտայն» կոալիցիայի կազմի մեջ, մասնակցում են զինված հակամարտությանը Կիևի ռեժիմի կողմից»,- ասել է նա Նյու Դելիում ՇՀԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր