211652_close_icon
views-count1027 դիտում article-date 22:34 29-03-2023

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։

Նմանատիպ նյութեր