211652_close_icon
views-count1081 դիտում article-date 17:51 31-03-2023

Զելենսկին, Մոլդովայի նախագահը, Խորվաթիայի, Սլովենիայի և Սլովակիայի վարչապետերը մեկնել են Բուչա

 
Վլադիմիր Զելենսկին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի վարչապետեր Էդուարդ Հեգերի, Ռոբերտ Գոլոբի և Անդրեյ Պլենկովիչի հետ միասին այցելել է Կիևի մարզի Բուչա քաղաք, հեռարձակումն իրականացնում է համաուկրաինական հեռուստամարաթոնը։

Զելենսկու, Սանդուի, Հեգերի և Պլենկովիչի ներկայությամբ Բուչայի պաշտպանների հուշահամալիրում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ Դրանից հետո Զելենսկին իր ելույթում հայտարարել է, որ քաղաքին շնորհվել է «Քաղաք-հերոսի» պատվավոր կոչում։

Ուրբաթ օրն ավելի վաղ Հեգերը տեղեկացրել էր, որ ինքը և Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը Ուկրաինա են եկել բանակցությունների համար։ «Вести.ua» պարբերականը գրել է, որ Կիև են եկել նաև Սլովենիայի և Խորվաթիայի վարչապետերը։

Նմանատիպ նյութեր