211652_close_icon

Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի վարչապետերը Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգան

views-count2461 դիտում article-date 18:56 28-05-2014
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ մայիսի 28-ին Վրաստանի ժամանակով ժամը 21:30-ին հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը Մերկելի հետ կմասնակցի աշխատանքային ճաշի, որին ներկա են լինելու նաև ՈՒկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը և Մոլդովայի վարչապետ Յուրի Լեանկը: Նախատեսվում է նրանց համատեղ մամուլի ասուլիսը: Վաղը նախատեսված է նշված երեք երկրների վարչապետերի հանդիպումը ԵՄ մշտական ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեյի հետ` Աախենում: Որտեղ նրանք մասնակցելու են առավոտյան պատարագին և ընդունելություն է լինելու նաև Աախենի քաղաքապետի մոտ:

Նմանատիպ նյութեր