47684 դիտում
17:37 31-03-2023
Երևանի գնդի պարեկները, հերթական անգամ, վթարի վայրում հայտնված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատի երդմանը՝ երեխային օգնության են հասել բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարի վայրում ծառայություն էին կատարում, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը տաքսի է վարում, ու ավտոմեքենայի մեջ են գտնվում երիտասարդ ամուսինները իրենց 2-ամյա որդու հետ։ Երեխան գտնվում է ծայրահեղ վիճակում, ու նրան պետք է շտապ տեղափոխեն հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ վարորդը հուզված էր, և հնարավոր է՝ չկարողանար շարունակել երթևեկութունը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանը, պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Արթուր Մարկոսյանը երեխային ու նրա ծնողներին իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատին տված երդմանը հավատարիմ բժիշկները անցան գործի։
Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+