1480 դիտում
22:47 01-04-2023
Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին. Աննա Հակոբյանի գրառումը
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
««Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին: Դավիթի մոր` Սոնա Շահնազարյանի խոսքով, ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների էր մեկնել, վերադարձել զորամաս արդեն որպես ջոկի հրամանատար:
Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նաև հետախուզական դասընթացների է մասնակցել: Տիկին Սոնան հիշում է, Դավիթի հրապարակած` «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է: Արագ արձագանքման ջոկատի կազմում Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին, ծնողների տեղեկությամբ, ինչ որ պահից ստանձնել է նաև ջոկատի հրամանատարությունը:
Դավիթի զինակից ընկերները, արդեն պատերազմից հետո, ընտանիքի անդամներին պատմել են, որ իրեց բոլորին Դավիթն է շտապ օգնության մեքենա տեղափոխել ու ճանապարհել հոսպիտալներ։ Բոլորին խոսք է տվել, որ ինքն էլ կգա»»,-գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
11:28 24-05-2021
Վահրամ Դումանյանը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը
1765 դիտում
19:22 12-03-2023
Այսօր այցելեցինք Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան. Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան նոր գրառումը
1696 դիտում
18:51 19-03-2023
Այսօր այցելեցինք մեր հինավուրց մայրաքաղաք Արտաշատ․ Աննա Հակոբյանի նոր գրառումը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված