211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:38 03-04-2023

ՊԵԿ-ը հրապարակել է 2023 թ․ մարտի 16-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,398,587 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 22,000,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը: 

6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11,281,480 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5,970,740 ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։ 
2 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 34,100,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։ 

Նմանատիպ նյութեր