211652_close_icon
views-count1087 դիտում article-date 21:28 03-04-2023

ԱԳ փոխնախարարը Լեհաստանի պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

Ապրիլի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության Սենատի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկանում ենք գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեց  հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվեց  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլոց, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:

Նմանատիպ նյութեր