48548 դիտում
21:55 03-04-2023
Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում. բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս արմատախիլ է արել եղևնին, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը ու հայտնվել կանաչ գոտում. կան վիրավորներ, ժամանել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա և Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները և Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր է ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը և կոմունալ տնտեսության պետ Արմեն Ֆելիկյանը:
Բախման հետևանքով BMW-ն կոտրել է ճանապարհին տնկված եղևնին, կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել կանաչ գոտում՝ եղևնիների մոտ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Որպեսզի վթարի վայրում հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա՝ տեղում ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Գրիգորյանը, պարեկ Գարիկ Փափազյանն ու կրտսեր պարեկներ Արսեն Շաղոյանն ու Անուշ Նահապետյանը, ինչը պարկների մոտ հաջողվում է:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Այս պահին Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության մաքրուհիները սպասում են, որպեսզի քննիչը դեպքի վայրի զննությունը ավարտի, որպեսզի կատարեն մաքրման աշխատանքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+