817 դիտում
14:44 05-04-2023
Էստոնիայում արգելափակել են ինտերնետում ռուսական հեռուստաալիքների հասանելիությունը
Էստոնիայում արգելափակվել է այն պորտալների հասանելիությունը, որոնց օգնությամբ կարելի էր ինտերնետում դիտել ռուսական հեռուստաալիքների հաղորդումները։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Delfi.ee լրատվական պորտալը։
«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ տեխնիկական վերահսկողության վարչությունը ինտերնետ-ծառայություններ մատակարարողներին տեղեկացրել է 53 դոմենի արգելափակման մասին, որոնց օգնությամբ կարելի էր դիտել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական հեռուստաալիքները»,- նշվել է հաղորդագրությունում։
Ինչպես նշել է էստոնական կարգավորող մարմինը, Էստոնիայի տեղեկատվական տարածքի պաշտպանության համար՝ պատժամիջոցների գործողության ապահովման շրջանակում, բալթյան հանրապետությունը սահմանափակել է 195 կայքերի եւ 51 հեռուստաալիքների հասանելիությունը, որոնք, իբր, թշնամական քարոզչության բնույթ են կրում։

Նմանատիպ նյութեր
8921 դիտում
16:27 05-05-2016
Վրաստանում պահանջել են արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
7010 դիտում
23:56 13-01-2019
Բելառուսում պահանջում են սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Այս բաժնից
949 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
1015 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել