211652_close_icon
views-count1942 դիտում article-date 21:29 05-04-2023

Հայաստանը անձնական տվյալների պաշտպանության մասով քարե դարում է. ժամանակն է նոր օրենսդրական փոփոխությունների . ԵՊՀ իրավական ուսումնասիրությունների մագիստրոս

ԵՊՀ իրավական ուսումնասիրությունների մագիստրոս Նունե Աղաբեկյանը գրում է․

2023 թվականի փետրվարից սկսել եմ իմ հետազոտական աշխատանքները Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող դաշտում, ուսումնասիրում եմ թե Հայաստանի և թե միջազգային փորձը։ 
Հայաստանում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը գտնվում է անմխիթար վիճակում, պետությունը խիստ սահմանափակ գործիքակազմ և հնարավորություններ ունի նման կարևորագույն ոլորտում պատշաճ վերահսկողություն ապահովելու համար:
Նախորդ երեք տարիներին Հայաստանի պետական ու մասնավոր ընկերություններից գրանցվել են անհատական տվյալների մոտ մեկ տասնյակ արտահոսքեր։
Գրեթե բոլորի տվյալները արտահոսել են, և մարդիկ՝ շատերը, պարզապես չգիտեն այդ մասին։ Իսկ մի զգալի մասն էլ տեղյակ չէ, թե ինչ կարելի է անել։ 
Նախ, ինչ կարելի է անել սեփական տվյալներն ապահով պահելու համար, հետո՝ ինչ կարելի է անել տվյալների արտահոսքի ժամանակ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը չունի:

 Այն տեղեկատվությունը, որը թույլ է տալիս նույնականացնել մարդուն, համարվում է անձնական տվյալ։ Նման տվյալների շրջանակը շարունակաբար ընդլայնվում է, իսկ թվային դարաշրջանի և տվյալների մեքենայական մշակման պայմաններում այդ գործընթացը գնալով արագանում է։

 Անձնական տվյալներ են համարվում մարդու անուն-ազգանունը, ծննդյան օրը, անձնագրային տվյալները, հասցեն ու հեռախոսահամարը, կենսաչափական տվյալները (մատնահետք, աչքի ծիածանաթաղանք, այլևս՝ մարդու դեմքը) և, իհարկե, թվային տվյալները՝ օգտահաշիվներն ու գաղտնաբառերը։
Անձնական տվյալներ կորուստը կամ ավելի ճիշտ՝ այդ տվյալների գաղտնիության խախտումը, երբ ձեզ նույնականացնող, ձեզ պատկանող տվյալները հասանելի են դառնում օտարին, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ ֆինանսական։ 

Զարգացած երկրների օրակարգում, սակայն, այլ հարց է. մարդիկ պայքարում են՝ 

 որպեսզի թվային աշխարհում հատկապես մեծ կորպորացիաները հնարավորինս սահմանափակված լինեն քաղաքացիներին՝ նրանց թվային հետքերով նույնականացնելու, հետևաբար՝ թիրախավորելու (նախևառաջ՝ կոմերցիոն նպատակով) հարցում, 

 որպեսզի մարդիկ կարողանան պահպանել իրենց թվային գաղտնիությունը (Digital Privacy), թվային իրավունքները (Digital Rights)։ 
Անհատական տվյալների պաշտպանության առումով Հայաստանում իրավիճակը կարելի է համեմատել քարե դարի հետ: Սա ոլորտի առաջատարների խոսքն է, մենք գտնվում ենք քարե դարում։ Այդ օրենքը ոչ միայն անհրաժեշտ գործիքակազմ չի պարունակում ոլորտը կարգավորելու, ոչ միայն բացակայում են այդ նպատակին ծառայող ենթաօրենսդրական համապատասխան ակտերը, այլև՝ ոլորտում շարունակաբար ծագող լրջագույն հարցերին պետության մոտեցումը պարզապես կտրված է իրականությունից։ 

 Ութ տարվա ընթացքում բավականին զարգացումներ են տեղի ունեցել, իսկ մենք ապրում ենք 2015թ. օրենքի աշխարհում։
Շարունակելի ․․․
 

Նմանատիպ նյութեր