211652_close_icon

Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերում կանանց ներգրավման թեմայով քննարկում է անցկացրել

views-count979 դիտում article-date 20:48 07-04-2023
Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։

Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին։

 

Նմանատիպ նյութեր