1648 դիտում
20:59 08-04-2023
Քրիստոսի Հարության հավատքով կյանքը դադարում է լինել ծնունդից մինչեւ մահ ձգվող ժամանակ.Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Գերաշնորհ Տեր Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագին։
«Սիրելի քույրեր եւ եղբայրներ,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց» ավետիսով մեր ուրախությունն ենք կիսում ամենքիդ հետ հույսի հաղթանակի լուսավառ այս երեկո: Քրիստոսի սուրբ Հարության այս ճրագալույցին մեր մտքերը դառնում են կրկին չարչարանաց այն ճանապարհին, որ պսակվեց աննման Հաղթանակով: Խոհերով փոխադրվում ենք Բեթղեհեմից մինչեւ Նազարեթ, Գալիլիայից մինչեւ Երուսաղեմ եւ Գեթսեմանիից մինչեւ Գողգոթա:
Գեթսեմանիի պարտեզի ծառերը դողում էին մերթ ընդ մերթ սաստկացող քամու հոսանքից՝ կանխագուշակելով, կարծես, սպասվող ահասարսուռ իրադարձությունները: Մինչ Հիսուս քրտնաթոր ու աղեկեզ աղոթում էր: Աղոթում էր այնպես, ինչպես ո՜չ ոք երբե՜ք եւ ոչ մի անգա՜մ չի աղոթել:
Սպասվող դավաճանության ու չարչարանքնների, խաչելության ու մահվան սոսկալի տեսարանները չէին հեռանում Նրա մտապատկերից եւ առանձին թախանձանք էին հաղորդում առանց այդ էլ Նրա սրտահույզ աղերսանքին. «…Հայր անցո զբաժակս զայս յինէն» (Մարկ. ԺԴ:36):
Շատ ժամանակ չանցած` ամբոխը, մատնիչ Հուդայի ուղղորդմամբ, խուժեց պարտեզ:
Հիսուս ձերբակալվեց ու տարվեց դատաստանական ատյան եւ բեմականացված չարահնար դատավարությունից հետո, «ի խաչ հան զդա, ի խաչ հան»` (Մարկ. ԺԵ:13) ամբոխի խելակորույս ու ջղաձիգ վայնասունների ներքո, կայացվեց Հիսուսի մահապատժի անխուսափելի դատավճիռը:
Ուրբաթ առավոտյան Հիսուս արդեն խաչին էր գամված… Մի քանի ժամ անց, չարչարանքներից հյուծված ու ուժասպառ, Հիսուս ավանդեց հոգին՝ վերջին ուժերը հավաքելով՝ ցավից ու տառապանքից դառնացած ձայնով աղաղակելով. «Աստուած իմ, Աստուած իմ, Ինչու՞ թողեցիր ինձ (Մարկ. ԺԵ:34), …Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»(Ղուկ. ԻԳ:46):
Ժամն է թաղման…
Հուղարկավորները պատանքով պատեցին Հիսուսի խոշտանգված մարմինը, ամփոփեցին գերեզմանախորշում: Հաջորդ օրը՝ կիրակի վաղ առավոտյան, երբ արեւը տակավին չէր ցրել գիշերվա մթության վերջին շղարշները, յուղաբեր կանայք հուսաբեկված ու համրաքայլ մոտեցան Հիսուսի գերեզմանին:
Գերեզմանի քարը հեռացված էր…
Հիսուսի մարմինը չկար…
Մոտակայքում մի սպիտակազգեստ մարդ, որն ասես պարտիզպանը լիներ, խորհրդավոր ու հաստատակամ ձայնով դիմեց կանանց. « …խաչված Հիսուսին ե՞ք փնտրում. Այստեղ չէ այլ հարյավ» (Մտթ. ԻԸ: 5(Բ);6): Այո՜, խաչված Հիսուս Հարություն է առել` «Քրիստոս յարեավ ի մեռելոց»։
Այսպես սկսվեց Հիսուսի Հարության պատմությունը, այսպես տառապանքը վերածվեց հաղթանակի եւ մահը դարձավ կյանքի նախերգանք:
Սիրելի քույրեր եւ եղբայրներ,
Շուրջ երկու հազար տարիներ քրիստոնեաներս Հիսուսի հետ անցնում ենք տառապանքի ճանապարհը, վերապրում Նրա Չարչարանքները, խաչելությունն ու մահը եւ մասնակից դառնում Հարության ուրախությանը:
Շատերը փորձեցին կասկածի տակ առնել մարդկության պատմության մեջ երբեւիցե տեղի ունեցած խոշորագույն այս իրադարձության, այս հրաշքի վավերականությունը: Ազատականներն ու «կարմիր աթեիստները» Քրիստոսի կյանքի ու Հարության պատմությունը համառորեն փորձեցին մղել առասպելաբանության դաշտ, որում ամփոփված են մարդկության՝ անմահության հասնելու տենդագին երեւակայության պատկերներն ու երազները:
Այլոք Քրիստոսի Հարությունը գնահատեցին որպես մի տիեզերական խաբեություն՝ հայտարարելով, որ խաչվողը ոչ թե Քրիստոս էր, այլ Նրա նմանությունն ունեցող մի անձ: Մեղադրվեցի նաեւ Քրիստոսի առաքյալները, թե իբր կաշառելով պահակազորին գողացել են Քրիստոսի մարմինը:
Քրիստոսի Հարության դեմ մարտնչողների չարահնար ու հիվանդագին երեւակայությունը հասավ անգամ այնտեղ, որ հայտարարեցին, թե Հիսուս ոչ թե մահացավ խաչի վրա, այլ պարզապես կորցրեց գիտակցությունը եւ կամ հայտնվեց լեթարգիական քնի մեջ, որից հետո գերեզմանում արթնանալով հեռացավ այնտեղից:
Քրիստոսի Հարության պատմականության ժխտման փորձերը, սակայն, դատապարտվել են ձախողման, դատապարտվել են պատմական ու հնագիտական ժամանակակից հայտնագործությունների ու տվյալների անհաղթահարելի ուժով:
Հակառակ, սակայն, Քրիստոսի Հարության իրողության անժխտելիության, Հարության իրողությունը՝ իր գերբնականությամբ ու անընդգրկելիությամբ, շարունակում է անընկալելի մնալ մարդկանց համար: ՙԻնչպե՞ս կարող է մարդ կենդանանալ մեռնելուց հետո, արդյո՞ք սա ինքնախաբեություն չէ եւ այրած սրտի կեղծ մխիթարանք՚- հարցնում են նրանք: Այո՜, չափազանց դժվար է հավատալ Հարության հրաշքին, երբ ամենու՜ր եւ ամե՜ն օր բախվում ենք մահվան անհաղթահարելիությանը, երբ անդառնալիորեն հողին ենք հանձնում ծերերին ու մանուկներին, կանանց ու տղամարդկանց, ծաղկած ու թոշնած կյանքերին: Ինչպե՞ս հավատալ Հարությանը, երբ հողը կլանում է բոլոր կյանքերը, եւ երբ հողից ստեղծվածը դառնում է հողին՝ անէանալով փոշու աշխարհում:
Ավելի դժվար չէ՞, սակայն, հավատալ, որ մարդու կյանքը սոսկ հող է դառնում: Դյուրի՞ն է արդյոք մտածել, որ լոկ մի կայծ է մարդկային կյանքը հավեժի բոցում: Հնարավո՞ր է հավատալ արդյոք, որ մեր կյանքի պատմությունը զրկանքների ու չարչարանքների, չհագեցնող ուրախությունների ու նվաղկոտ հաջողությունների մի անիմաստ ժամանակագրություն է, որն ավարտվում է մահվան տխուր ու անփառունակ վերջաբանով:
Քրիստոսի Հարության հրաշքը բացահայտում է մարդկային կյանքի նպատակը, հարություն առնելու հույս է պարգեւում ամենքիս, վերափոխում մեր մահախուճապ դեգերումները, դառնում վավերական նշաձողը մեղքի ու առաքինության, չարի ու բարու, լույսի ու խավարի միջեւ:
Քրիստոսի Հարության հանդեպ հավատքով մարդկային կյանքը դադարում է լինել ծնունդից մինչեւ մահ ձգվող մի ժամանակամիջոց, Քրիստոսի Հարությամ»։
Սբ. Գայանե վանք, 8 ապրիլի 2023 թ.

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»