211652_close_icon

Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել. Ադրբեջանի ՊՆ

views-count1372 դիտում article-date 12:59 10-04-2023
Այսօր ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ, «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում մոլորվել են», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անհետ կորածներին որոնելու համար, ասված է հաղորդագրությունում։

Նախիջևանի նշված շրջանը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։

Նմանատիպ նյութեր