50670 դիտում
21:53 10-04-2023
Փաստաբանների պալատի փաստաբան Լամարա Քոչարյանը ահազանգում է․ ըստ 82-ամյա տատիկի՝ ինքը դարձել է խարդախության զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
82-ամյա Գոհարիկ Ավետիքի Հարությունյանը շատ երիտասարդ հասակում կորցրել է ամուսնուն, ունեցել է մեկ որդի՝ Արթուր Սերգեյի Ավետիսյանը: 46-ամյա որդին մահացել է 2018 թվականին՝ ծանր հիվանդության պատճառով: Որդին ամուսնացած է եղել, ունի 20-ամյա դուստր՝ Գոհար Արթուրի Ավետիսյանը:
Գ․ Հարությունյանը տարիքային /աշխատանքային/ կենսաթոշակառու է:
12.05.1994 թվականին ՀՀ Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Խաղաղ-Դոն 23 շենքի 351 բնակարանի մեկ սենյականոց բնակարանի սեփականաշնորհելու մասին հա. 17/132 որոշմամբ, սեփականաշնորհվել է Գ․ Հարությունյանի և իր որդու՝ Ա․ Ավետիսյանի անվամբ:
22.06.1994 թվականին տրվել է սեփականության վկայական, որում գրանցված է եղել Գ․ Հարությունյանի և իր որդու՝ Ա․ Ավետիսյանի համասեփականությունը: Որդու մահից հետո՝ 2019 թվականին, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա համասեփականատեր՝ Ա․ Ավետիսյանի բաժնեմասի նկատմամբ ժառանգություն է ընդունում մայրը՝ Գ․ Հարությունյանը և դուստրը՝ Գ․ Ավետիսյանը:
Գ․ Հարությունյանը դառնում է ¾ մասով բաժնետեր Խաղաղ-Դոն 23 շենքի 351 բնակարանի նկատմամբ, իսկ Գ․ Ավետիսյանը՝ ¼ մասի բաժնետեր:
Գ․ Հարությունյանը դպրոց երբեք չի հաճախել, տառաճանաչ չէ, իր անուն-ազգանունը միայն մի կերպ սովորեցրել է իր որդին՝ տառերը առանձին գրելով թղթի վրա, որ մայրը նայելով կարողանա արտատպել:
Գ․ Հարությունյանը, դառը ճակատագիր ունենալով, դեռևս մանկուց աշխատել է և մինչև օրս աշխատում է այդ հասակին, որպես հավաքարար: Նա ապրում է նշված հասցեում միայնակ, սակայն թոռնիկի ուշադրության կենտրոնում է իր տատիկը․ մշտական շփումը, ամենօրյա զանգերը իր տատիկի հետ:
12.08.2022 թվականին Գ․ Հարությունյանին իր աշխատանքային Կենտրոն համայնքի թիվ մեկ համատիրության հավաքարարների բրիգադիր ներկայացած Անահիտ Գրիգորյանը, ըստ Գ․ Հարությունյանի պատմածի, խաբեությամբ վերցրել է իր տան սեփականության վկայականը և միասին գնացել են Կադաստրի կոմիտեի՝ Կենտրոն սպասարկման գրասենյակ՝ ասելով, որ ինքը հիվանդ կին է և իրեն իր օգնությունը կցուցաբերի՝ թոռնիկի անունով բաժնեմասը նվիրատվություն անելու և դա թոռան համար անակնկալ կլինի:
Գ․ Հարությունյանը, ուրախանալով, որ իր կամքը կատարվում է, 2022 թվականին՝ անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը ստորագրելուց հետո, պահանջում է փաստաթղթերը, ուրախ վերադառնում է տուն: Թղթերը ցույց է տալիս հարևանին, խնդրում է, որ կարդան և Գ․ Հարությունյանն իմանում է, որ Ա․ Գրիգորյանն իր մասնեբաժինը ոչ թե թոռան անունով է օգնել նվիրատվություն անելու, այլև իր աղջկա անունով է նվիրատվություն արել:
Նույնիսկ իրեն չեն զգուշացրել, որ իր բաժնեմասը նվիրատվություն է անում Ա․ Գրիգորյանի աղջկան՝ Ռուզաննա Կամոյի Գրիգորյանին:
17.08.2022 թվականին այն ստանում է պետական գրանցում և Գ․ Հարությունյանի ¾ մասի սեփականությունն անցնում է Ռ․ Գրիգորյանին:
Գ․ Հարությունյանը, իմանալով, որ իրեն խաբել են, գործարքը կնքել է մոլորության ազդեցության տակ, դիմել է փաստաբանի օգնությանը, որպեսզի կարողանա վերականգնել իր իրավունքը։
Մեծ վստահությամբ դիմել է փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Լամարա Քոչարյանին:
Ըստ Գ․ Հարությունյանի տեղեկատվության՝ նույնիսկ Ա․ Գրիգորյանը սպառնացել է ծեր կնոջը, և, երբ թոռնիկը փորձել է խոսել Ա․ Գրիգորյանի հետ, խնդրելով, որ հետ վերադարձնեն տատիկի բաժնեմասը, իր հայրական տունն է, տատիկը կարդալ-գրել չգիտի և իր կամքով չի տվել իր աղջկան, սակայն, հերթական վիրավորանքն ստանալով, չի ցանկացել նույնիսկ խոսել և ասել է, որ որտեղ ուզում են՝ դիմեն, մինչև բաժնի դիմաց գումար չտան՝ այն չի անվանափոխվի:
Խնդրում ենք, որպեսզի նման տարեցները միշտ գտնվեն հասարակության ուշադրության ներքո, ցանկացած գործարքների դեպքում ճշտելով, որ տարեցը կարող է կարդալ-գրել չիմանա և բացատրություն տրվի, թե ինչի համար է գտնվում տվյալ վայրում, որպեսզի այդ տարիքում հասկանան, որ իրենք պաշտպանված են նաև հասարակության կողմից: Այս գործով զբաղվում է Փաստաբանների պալատի փաստաբան Լամարա Քոչարյանը, որն իր բարեխղճությամբ ոգնում է ծերերին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
20:04 04-05-2015
ՀՀ փաստաբանների պալատը կընդունի Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությանը