211652_close_icon
views-count1174 դիտում article-date 21:36 10-04-2023

Անուշ Մովսիսյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշ Հովիկի Մովսիսյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Անուշ Մովսիսյանի դիմումը՝

1. Անուշ Հովիկի Մովսիսյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1)։

2. Անուշ Հովիկի Մովսիսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան», -ասված է որոշման տեքստում։

Նմանատիպ նյութեր