211652_close_icon
views-count1195 դիտում article-date 12:11 11-04-2023

Պետդեպը մեկնաբանել է Մեդվեդևի՝ «Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին պետք չէ» հայտարարությունը

Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում նշել է, որ Մեդվեդևը սխալ է:

«Պարոն Մեդվեդևը սխալվում է, և դուք տեսել եք, որ Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում և նույնիսկ դրանից առաջ լուրջ քայլեր է ձեռնարկել՝ աջակցելու մեր ուկրաինացի գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից և պաշտպանեն իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը... Չի կարելի մի երկրի սահմանը ջնջել մյուսի ագրեսիայով, և դա է փորձում անել Ռուսաստանը։ Եվ այսպես, մենք կշարունակենք աջակցել մեր ուկրաինացի գործընկերներին, որպեսզի նրանք բանակցային սեղանի շուրջ, եթե դա տեղի ունենա, լինեն լավագույն դիրքում», -ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ Մեդվեդևն օրերս հայտարարել էր, որ Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին ու նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիներին, պետք չէ։ Ինչպես գրել էր Մեդվեդևը ВКонтакте սոցցանցի իր էջում, Ուկրաինան, որպես 1991 թվականին ստեղծված պետություն, թյուրիմացություն է, այն Ռուսաստանի մասն է եղել։

Նմանատիպ նյութեր