211652_close_icon
views-count4072 դիտում article-date 22:16 25-07-2017

Ուկրաինան ԱՄՆ նախագահի ընտրություններին չի օգնել թեկնածուներից ոչ մեկին. Ուկրաինան պատասխանել է Թրամփին

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը Թվիթերի իր էջում պատասխանել է Դոնալդ Թրամփին, ով Կիևին մեղադրել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ իր դեմ գործելու մեջ: «Մենք պնդում ենք, որ Ուկրաինայի կառավարությունն ընտրություններին չի օգնել թեկնածուներից ոչ մեկին: Ուկրաինան հպարտանում է ԱՄՆ երկու կուսակցությունների ցուցաբերած աջակցությամբ», - նշված է հաղորդագրությունում: Թրամփն ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզին հարց էր ուղղել, թե ինչու չի հետաքննում Ուկրաինայի գործողությունները «Հիլարի Քլինթոնի վարկանիշի աճն» ապահովելու հարցում: Թրամփը նաև Թվիթերում գրառում էր կատարել, կասկած հայտնելով Ուկրաինայի՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում Քլինթոնի օգտին քարոզչություն իրականացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր