211652_close_icon
views-count688 դիտում article-date 17:22 11-04-2023

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ-ում մասնակցում է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2023 թվականի գարնանային հանդիպումներին

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին: Հայտնում է Կառավարությունը։

Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները:

Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության՝ զարգացմանն ուղղված ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկիո Նիշիոն:

Նմանատիպ նյութեր