23942 դիտում
19:29 11-04-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ռուսական համարանիշներով LADA-ն, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին. կա վիրավոր. օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկներն ու Գեղարքունիքի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում՝ Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Բարիս Ա.-ն իր վարած ռուսական համարանիշներով ВАЗ 21-14 ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 36-ամյա Գուրգեն Գ.-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն դասակի ավագ պարեկ Արմեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Գնել Պողոսյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու-հերթապահի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քաղաքի քննչական վարչության Գավառի քննչական բաժնի խումբը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+