1324 դիտում
17:00 12-04-2023
Չէի ցանկանա՝ այդ տեսանյութը շրջանառվեր, լավ ազդակ չէր, երբ մեր զինվորները կանգնել ու չէին կրակում․ Թագուհի Թովմասյան
Ես չգիտեմ` ՊՆ-ն ինչու է հերքել, բայց ունեմ տեղեկություն, որ երեկ Սոթքում լսելի կրակոցներ են եղել տարբեր տրամաչափի զենքերից, անձամբ եմ խոսել բնակիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես հանքի աշխատակիցներից էլ տեղեկացա, որ իրենց անմիջապես տարհանել են հանքի տարածքից, որպեսզի հնարավոր վտանգները չեզոքացնեն, իրավիճակը այս պահին խաղաղ է։ Ինչ վերաբերում է Տեղ համայքնում տեղի ունեցած դեպքերին, ապա այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ փոխհրաձգություն, բավականին վերջերս դարձավ առաջնագիծ ու մենք տեսանք, որ այնտեղ առաջնագծին նմանվող որևէ բան չկար։ Ես կարծում եմ, որ տարածված տեսանյութը պետք էր ուղարկել միջազգային կառույցներին, բայց ցույց չտալ հանրությանը, որպեսզի հանրությունը չտեսնի, թե որքան անտարբեր կամ անգործունակ էին կանգնած զինծառայողնրը ու թշնամուն տեսնելուց չեն ոչնչացնում, դա լավ ազդակ չէ, որ մենք տալիս ենք։ Գոյություն ունի դասագրքային ճշմարտություն՝ եթե զինվորը տեսնում է, որ թշնամին մոտենում է նա այլ բան չունի անելու, քան վերացնել թշնամուն։ Չէի ցանկանա, որ այդ տեսանյութը շրջանառվեր: Ես գտնում եմ, որ հայ զինծառայողի ադեկվատ արձագանքը ուշացած էր»,- ասաց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանի կարծիքով այդպես հնարավոր է՝ փորձ էր արվում ցույց տալ, որ Հայաստանը շարունակու է առաջնային համարել խաղաղության օրակագը։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ Սիսիանի բնակավայրերում հայտնվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց․
«Ցավալի իրողություն է և խայտառակություն, որ ադրբեջանցի զինծառայողը կարող է թեկուզ մոլոված հայտնվել Հայաստանի ոչ միայն սահմանից ներս, այլև այնքան խորքը, որ գա մտնի մարդկանց տուն, հաց ուտի փոխվի, բա մեր ուժային կառույցները, անվանգության երաշխավորները ինչով են զբաղված։ Հատկապես, երբ նրանցից մեկը հայտնաբերված չէ ու ճշգրտենք՝ որտեղ է ու ինչ պլաններ ունի»։

Նմանատիպ նյութեր
8496 դիտում
10:54 29-11-2016
Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան. Նաիրա Նահապետյան. «Իրատես»
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից