7830 դիտում
22:30 10-12-2020
Մեր արտգործնախարարի կմկմալով խոսքին նայելով՝ չէի ցանկանա իր հետ երկրորդ անգամ հանդիպել ու բառ փոխանակել. Թագուհի Թովմասյան. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://168.am/2020/12/10/1425383.html]168.am[/url]-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ Սոթքի հանքի վերաբերյալ իր նամակին Կառավարության և Պաշտպանության նախարարության տված պատասխանը բավարար չէր և չի բավարարի այնքան ժամանակ, քանի դեռ Սոթքի հանքավայրը չի սկսել բնականոն աշխատել։
«Ինձ համար սա է կարևոր, նաև այն, որ մարդիկ այնտեղից չկրճատվեն։ Առաջ եթե մտածում էինք բնապահպանական ինչ-ինչ խնդիրների մասին, հիմա մեզ համար օրհասական է սոցիալական և կենցաղային տարրական հարցերի լուծումը, որը տվյալ պարագայում լուծում է Սոթքի հանքավայրը։ Վարդենիսը և մի շարք բնակիչներ կախված են հենց այդ աշխատատեղից։ Խոսքը 984 աշխատակցի մասին է, որոնք բոլորն այդ տարածաշրջանից են, և եթե հանքն իր ամբողջ ծավալով չշարունակի իր աշխատանքը, կունենանք անխուսափելի կրճատումներ։ Ըստ էության խոսքը 6-7 հարյուր աշխատողի մասին է, եթե ոչ ավելին, եթե հանքն իր ամբողջ թափով չսկսի աշխատել, ապա կրճատումներ կլինեն»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորն ասաց, որ հայն ու ադրբեջանցին միասին չեն կարող շահագործել հանքն այն պարզ պատճառով, որ կոմունիկացիոն բոլոր ռեսուրսները մեր հայկական կողմից են, այսինքն՝ այն կողմից հիմա անհնարին է շահագործել։ Իսկ եթե Ադրբեջանը որոշի հանքի իր բաժինը շահագործել, ապա տարիներ են պետք լինելու դրան պատրաստվելու համար։
«Մենք նաև չպետք է մոռանանք, որ մինչև 1930 թվականի պատմական քարտեզներով, այդ տարածքն ամբողջությամբ, ըստ էության, եղել է հայկական, և եթե հիմա մենք այդ տարածքները քարտեզագրում ենք մինչև 30 թվականի պատմական քարտեզներով, ապա մտահոգվելու քիչ բան ունենք, միայն մնում է բանակցությունների ժամանակ այդ ամենն օգտագործել։ Ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը, ունեն միայն 30 թվականի փաստաթուղթը, դրանից հետո մենք երկկողմ որևէ փաստաթուղթ չունենք։ Շատ կարևոր է, որպեսզի մենք լինենք ուժեղ, ճկուն, հայկական շահը գիտակցող, և ամենակարևորը՝ սկզբունքային բանակցող։ Չգիտեմ, թե այս բանակցությունն ում դեմքով պետք է իրականացվի և այդ հատկանիշներով ով պետք է օժտված լինի, բայց, որ բանակցությունների սեղանին պետք է գնա միայն այդպիսի կերպար, և միայն այդպիսի մարդը կկարողանա իսկապես հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրները՝ փաստ է։ Այսօրվա մեր արտգործնախարարին նայելով՝ սկսած իր արտաքին տեսքից և կմկմալով խոսքից, ես, օրինակ, չէի ցանկանա կյանքում իր հետ երկրորդ անգամ հանդիպել ու որևէ բառ փոխանակել, ուր մնաց՝ որևէ հարցի շուրջ համաձայնության գալ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք մի քիչ խարիզմայի մասին մտածենք, ի վերջո, Հայաստանում խարիզմատիկ մարդիկ շատ կան, որոնք բանիմաց են, կյանքի փորձ ունեն»,- հավելեց անկախ պատգամավորը։
Հարցին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ տեսնո՞ւմ է այն բանակցողին, որը կարող է Ալիևի հետ նստել նույն սեղանի շուրջ և պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը, Թագուհի Թովմասյանն ասաց՝ կարծում է՝ որևէ մեկի մոտ արդեն չկա ձևավորված այն տեսակետը, որ մեր երկրում անհրաժեշտություն չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Սա աներկբա է, սա ընդունում է նաև վարչապետն ու այն մարդիկ, որոնք քիչ թե շատ առնչություն ունեն հայրենի քաղաքական կյանքին»,- խուսափողական պատասխան տվեց պատգամավորը։
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=3r9U1X7KUdc&feature=emb_logo]168.am-[/url]ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8499 դիտում
10:54 29-11-2016
Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան. Նաիրա Նահապետյան. «Իրատես»
4643 դիտում
21:04 17-03-2016
Լուիս Էնրիկե. Միակ թիմը, որի հետ Չեմպիոնների Լիգայում չէի ցանկանա հանդիպել, «Բարսելոնան» է
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան