24659 դիտում
11:03 13-04-2023
Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացին սեփական տան մեջ սպառնում է ինքնասպան լինել․ պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում աշխատում են փրկարարները, փրկարար հոգեբանն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի տներից մեկում բնակիչը սպառնում է կախվելու միջոցով ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայութուն են իրականացնում նույն վաշտի պարեկ Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Հակոբյանը, որպեսի հետքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, և փրկարաները, փրկարար հոգեբանն ու ոստիկանները տեղում աշխատեն։
Այս պահին միջին տարիքի տղամարդու հետ, ում ձեռքին կա պարան, բանակցությունները ՓԾ հոգեբան Մերի Գեվորգյանի գլխավորությամբ շարունակվում են։
Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում և, հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+