211652_close_icon
views-count14543 դիտում article-date 11:34 13-04-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Opel-ում առաջացած կրակի դեմ, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են վարորդն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կասյան փողոցում, էստակադայի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը, նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկ Նուշիկ Վարդանյանը, կրտսեր պարեկներ Թոռնիկ Ղուկասյանն ու Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը և պարեկային ծառայության ավտոմեքենաներում պահվող կրակմարիչներով (ագնետուշիտել) փորձել են մարել Opel Astra-ում առաջացած կրակը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, այրվել է Երևանի բնակիչ 26-ամյա Հովիկ Քալաշյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր