211652_close_icon
views-count793 դիտում article-date 15:48 13-04-2023

ՆԱՏՕ-ի 2 նավեր` գերմանական FGS Mecklenburg-Vorpommern և պորտուգալական NRP Bartolomeu Dias ֆրեգատները, կժամանեն Հելսինկի

Հյուսիսատլանտյան դաշինքի երկու ֆրեգատներ չորս օրով Ֆինլանդիայի մայրաքաղաք կժամանեն Բալթիկ ծովում անցկացված վարժանքներից հետո: Նման հայտարարություն է հրապարակել Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը։ Տեղեկացնում է ria.ru-ն:

«ՆԱՏՕ 1 մշտական ​​ծովային խմբի կազմից (SNMG1) երկու ֆրեգատ Հելսինկիում կգտնվեն 2023 թ. ապրիլի 13-ից 16-ը: Ժամանելուց առաջ նրանք զորավարժությունների են մասնակցել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ դրանք գերմանական FGS Mecklenburg-Vorpommern և պորտուգալական NRP Bartolomeu Dias ֆրեգատներն են։

«Երկու ֆրեգատներն էլ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, Ֆինլանդիայի առափնյա նավատորմի նավերի հետ միասին վարժանքներ են անցկացրել Ֆիննական ծոցում: Զորավարժություններին մասնակցել են FNS Purunpää, FNS Raahe և FNS Porvoo ֆիննական նավերը»,- հստակեցվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել ապրիլի 4-ին։ Սրանք Ֆինլանդիայի ռազմածովային ուժերի առաջին զորավարժություններն էին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումից հետո: 

Նմանատիպ նյութեր