1252 դիտում
16:26 13-04-2023
Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջև գտնվող այգում թամանյանական մոտիվներով կասկադ է կառուցվելու
Այս տարի Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգին կհիմնանորոգվի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա կասկադի կառուցում է լինելու՝ Թամանայանական նախագծի մոտիվներով կասկադի: 1,4 հեկտար տարածք է, էականորեն կանաչապատվելու է այդ հատվածը»,-ասաց նա:
Ավինյանը նաև նշեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շրջակա տարածխքի բարեկարգման աշխտանքներ են իրականացվելու: Այս ծրագրերը քննարկել են նաև Վեհափառի հետ և իրենց համաձայնությունն են ստացել:
«Այս տարի Երևանում հիմնանորոգված հանձնելու ենք 22 մանկապարտեզ, հաջորդ տարի պլանավորում ենք 33 մանկապարտեզ հանձնել շահագործման:
Նոր ճանապարհներ ենք կառուցելու, Նորք-Մարաշ վարչական շրջանում Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհը»,-ասաց փոխքաղաքապետը:
Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց մոտ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
18:10 21-10-2024
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
745 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
988 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել