211652_close_icon
views-count739 դիտում article-date 22:12 13-09-2024

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այգին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: 

Ըստ աղբյուրի՝ այգում նաև կհիմնվի անտառային գոտի:   

Նմանատիպ նյութեր