17101 դիտում
19:06 13-04-2023
Երևանում բախվել են Mazda-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:20-ի սահմաններում՝ Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Աղասի Հ․-ի վարած մոտոցիկլն ու 36-ամյա Համլետ Գ․-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արման Սիրեյանն ու Տիգրան Հարությունյանը։
Դեպքի փաստով պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+